Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հետաքրքիր կադրային փոփոխություններ են տեղի ունենում Թուրքիայի բանակում

Հետաքրքիր կադրային փոփոխություններ են տեղի ունենում Թուրքիայի բանակում
16.08.2025 | 11:01

Օրեր առաջ գրել էի՝ Էրդողանի հանձնարարությամբ Ադրբեջանում 2020 թվականի 44–օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի բանակի ամբողջ կառավարումն իր ձեռքը վերցրած թուրքական բանակի գեներալ Բախտիյար Էրսայի մասին։

Օրեր առաջ Բախտիյար Էրսայը Թուրքիայում ստացավ Բանակի գեներալի բարձրագույն զինվորական կոչում։ Լինելով Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդականը։

Իհարկե պարզ է, որ այս ընթացքում Հասանովն ընդամենը երևացող ֆիգուր էր առանց բանակի կառավարման վրա ուղիղ և էական ազդեցության։ Բանակի իրական հրամանատարը հենց Էրսայն էր, ով նաև գլխավորում էր Թուրքիայի և Ադրբեջանի բանակների ինտեգրման պրոցեսը, և ադրբեջանական բանակի վերափոխման պրոցեսը թուրքական բանակի մոդելով։

Օգոստոսի 13–ին Թուրքիայի նախագահ Էրդողանի հրամանագրով Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական, բանակի գեներալ Բախտիյար Էրսայը նշանակվել է Թուրքիայի Ցամաքային զորքերի 1-ին բանակի հրամանատար։ Որպեսզի պատկերացնեք, թե սա ինչ նշանակում է, ապա նշեմ, որ Ցամաքային զորքերի 1-ին բանակի կազմում են 3 բանակային կորպուս.

1-ին դաշտային բանակ (Ստամբուլ),

2-րդ բանակային կորպուս (տեղակայման վայրը՝ Գալիպոլի, Չանաքալե),

4-րդ մեխանիզացված բրիգադ (Քեշան),

8-րդ մեխանիզացված բրիգադ (Թեքիրդաղ ),

18-րդ մեխանիզացված բրիգադ (Չանաքալե),

95-րդ զրահատանկային բրիգադ (Մալքարա ),

102-րդ հրետանային գունդ (ՈՒզունքյոփրու),

Առանձին ինժեներա–սակրավորային գունդ (Գելիբոլու),

3-րդ բանակային կորպուս (Շիշլի, Ստամբուլ),

52-րդ զրահատանկային դիվիզիա (Հադըմքյոյ , Ստամբուլ),

2-րդ զրահատանկային բրիգադ (Քարթալ ),

3-րդ զրահատանկային բրիգադ (Չերքեզքյոյ),

66-րդ մեխանիզացված բրիգադ (Ստամբուլ),

23-րդ մոտոհրաձգային դիվիզիա (Հասդալ, Ստամբուլ),

6-րդ մոտոհրաձգային գունդ (Հասդալ, Ստամբուլ),

23-րդ մոտոհրաձգային գունդ (Սամանդրա, Ստամբուլ),

47-րդ մոտոհրաձգային գունդ (Մեթրիս, Ստամբուլ),

5-րդ բանակային կորպուս (Չոռլու, Թեքիրդաղ),

1-ին զրահատանկային բրիգադ (Բաբաէսքի),

54-րդ մեխանիզացված բրիգադ (Էդիրնե),

55-րդ մեխանիզացված բրիգադ (Սյուլօղլու),

65-րդ մեխանիզացված բրիգադ (Լյուլեբուրգազ),

Զրահահեծելազորային (տանկային) գումարտակ (ՈՒլաշ),

105-րդ հրետանային գունդ (Չոռլու),

Առանձին ինժեներա–սակրավորային գունդ (Փընարհիսար),

15-րդ հետևակային դիվիզիա (Քերթեփե, Իզմիթ),

Թուրքիայի Զինված ուժերի 1-ին դաշտային բանակը, որի գլխավոր շտաբը գտնվում է Կ․ Պոլսում (Ստամբուլ) և ռազմական բազաներ Գալիպոլիում և Արևելյան Թրակիայում, իր կազմում ունի շուրջ 120 հազար մարդ։

Ահա հենց այսպիսի ռազմական կառույցի հրամանատար է նշանակվել մեզ արդեն հայտնի Բախտիյար Էրսայը։

Ես կարծում եմ, որ թուրքական բանակում այսպիսի վերադասավորումներն ունեն բավականին լուրջ պատճառներ, որոնցիցի մեկը Կիպրոսի շուրջ, Հունաստանի, Իսրայելի հետ հավանական լարվածությունն է, ինչի պատճառով Թուրքիան փորձում է ամրապնդել իր համար ռազմավարական նշանակության երկու ուղղություններ՝ Էգեյան ծովը, որտեղ գտնվում է թուրքական ամենամարտունակ Էգեյան բանակը (որի կազմում են նաև ներառված Կիպրոսի թուրքական զինված ուժերը), և Մարմարա ծովի ու Արևելյան Թրակիայի հատվածը, որտեղ էլ նշանակվել է Բախտիյար Էրսայը, որպես արդեն փորձառու պատերազմական գեներալ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Քաղաքագետ

Դիտվել է՝ 3301

Մեկնաբանություններ